HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում հանդիպել են Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան

Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դատախազության պաշտոնական կայքը:

«Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակի առթիվ, ընդգծել բարեկամ երկրների դատախազական համակարգերի միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հետագայում ևս այն կլինի շարունակական և արդյունավետ:

Յուրի Չայկան ևս շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ իրավական ոլորտում համագործակցության ամրապնդումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Երկու երկրների դատախազները ընդգծել են, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ»,- գրված է դատախազության կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter