
Մենք գիտենք` ովքեր են տերերը - 3
«Մագնոլիա» ՍՊԸ-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ 2002թ.-ի սկզբին հատկացվել է 20 քմ տարածք: 2002-ի նոյեմբերին քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ «Մագնոլիա» ընկերությանը Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց տոմսերի վաճառքի եւ սպասարկման սրահի ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվել է եւս 20 քմ: Իսկ 2002թ. դեկտեմբերին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի մեր հարցմանը պատասխանած գրությամբ «Մագնոլիա»-ի տարածքը կազմում էր 2615 քմ: Օպերայի հանրային այգին զավթած սրճարանների մեջ ամենամեծ տարածքն ունի հենց այս սրճարանը: Իսկ ո՞վ է «Մագնոլիայի» տերը, որ կարողացել է «համոզել» քաղաքապետ Ռ. Նազարյանին այդչափ ընդլայնել տարածքները: Նույն ինքը` ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Մարգարյանը (մականունը` Բելաջիո Գրիշ):
Մեկնաբանել