HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզիա՝ «Ցիտո ֆարմ» ընկերությանը

Կառավարությունը չքննարկվող կարգով ընդունեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ներկայացրած` «Ցիտո ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու որոշման նախագիծը:

Կառավարությանը ներկայացված որոշման նախագծում նշված է, որ նախագծի մշակմանը մասնակցել է առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը և դրա ընդունումով պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում  փոփոխություններ չեն սպասվում:

Ի դեպ, 2014 թվականի հունվարի 9-ին ևս կառավարության որոշմամբ այս ըներությանը երեք տարի ժամկետով տրամադրվել էր լիցենզիա՝ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման ու մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter