
Սուրեն Կարայան. «Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ի հաշվի արտահանման»
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, խոսելով 2017 թվականին ակնկալվող արդյունքների մասին, լրագրողներին ասաց. «Արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թվականին, դա կպահպանենք և ավելի կգերազանցենք այդ աճի տեմպերը։ Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով։ Բավականաչափ աշխատանքներ 2016-ի վերջին եռամսյակում իրականացրել ենք, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թվականին հա´մ տնտեսական աճը, հա´մ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում նաև արդյունաբերության և արտահանման լուրջ աճ կունենանք»։
Նախարարը, շեշտելով երկրի` փոքր լինելու, փոքր տնտեսություն ունենալու առաձնահատակությունները, նշեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ի հաշվի արտահանման։
Կարայանի փոխանցմամբ՝ 2016 թվականի ընթացքում տնտեսությունում մի փոքր դրական աճ է գրանցվել։
Մեկնաբանել