HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է նոր տառատեսակ մանկական հրատարակությունների համար

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը տեղեկացնում է, որ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. համացանցում հայերենի տարածումը խթանելու և նոր սերնդի հայերենի ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով թողարկվել է մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ:

«ԱՐԴԻ» տառատեսակի օգտագործումը դասագրքերի, կրթական այլ ձեռնարկների տպագրության համար երեխային հնարավորություն կտա հայերեն տառերը տեսնել այնպես, ինչպես սովորել է դպրոցում, ինչպես նաև կապահովի այդ ձեռնարկների և «ԱՐԴԻ» գործիքներում զանազան խաղերի համար օգտագործվող տառատեսակների միանմանությունը: 

Տառատեսակը կարելի է օգտագործել մանկական հրատարակություններում CoralDraw, Quarkxpress, Indesign, Illustrator, Photoshop և այլ տպագրական ծրագրերի համար:

«ԱՐԴԻ» տառատեսակը կարելի է ներբեռնել անվճար`այցելելով Համազգային հայ կրթական և մշակութային միության կայքէջ` http://www.hamazkayin.com/arti/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter