HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու առաջարկներ անել

Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակագային հարցերի քննարկումը հանձնարարական է տվել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ: Այս մասին գրում է կառավարության պաշտոնական կայքում:

«Հանձնարարում եմ Տտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում՝

1. համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:

2. ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter