HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովը խնդրում է ՀՀ պետբյուջեից գումար հատկացնել իր երեխաների խնամքի համար

«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ, տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի երեխաները մնացել են առանց հսկողության: Վլադիմիր Սաչկովի ընտանիքը` կինը, երեք երեխաները և կնոջ մայրը, ապրում է Սանկտ Պետերբուրգում: Կինն աշխատում է, սակայն երեխաները խնամող չունեն: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Սաչկովը միջնորդեց ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր երեխայի համար 50 հազար դրամ հատկացնել նրանց խնամքն ապահովելու համար:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաքրքրվեց, թե կա որևէ հիմնավորում, որ երեխաները մնացել են առանց հսկողության:  

«Նախկինում նշել եմ, որ իմ կնոջ մայրը գործունակ չէ, աջ ձեռքի և ձախ ոտքի կոտրվածքներ ունի, հիվանդանոցի տեղեկանքները ներկաայցրել եմ: Փոքր երեխաս, որը հունվարին կդառնա երկու տարեկան, բացարձակապես առանց հսկողության է, երկրորդ երեխաս, որը յոթ տարեկան է, նույնպես ի վիճակի չէ իր մասին հոգ տանել, և ընտանիքիս գոյության համար լրացուցիչ միջոցներ չկան,- ասաց Վլադիմիր Սաչկովը: -Բացի այդ, այն ընթացքում, որ ես գրել էի միջնորությունը, կնոջս մայրը կոտրել էր ուսը, և նույնիսկ զուգարան հաճախ ինքնուրույն չի կարող գնալ»:

Դատարանը, սակայն, Սաչկովի միջնորդությունը մերժեց` պատճառաբանելով, որ նա որևէ ապացույց չի ներկայացրել, որ երեխաները մնացել են առանց հսկողության:

Վլադիմիր Սաչկովը դեռևս 2016. նոյեմբերին ևս մեկ միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխարինելու վերաբերյալ: Նա հիմնավորել էր, որ այդ դեպքում երեխաներին կկարողանա տեղափոխել իր մոտ` Հայաստան և հոգ տանել նրանց:

«Խափանման միջոցը փոխելու դեպքում կրտսեր երեխաներին կարելի էր տեղափոխել այստեղ, քանի որ այստեղ ես ունեմ բնակության վայր»,- հայտարարեց Վ. Սաչկովը:  

Մեղադրող Հայկ Հակոբյանը նշեց, որ դեռևս շարունակվում է պահապանվել Սաչկովի` հետագա պատիժը կրելուց և քննությունից խուսափելու վտանգը, ուստի խափանման միջոցի փոփոխումը նպատակահարմար չէ:

Դատարանը, լսելով, կողմերին, Վլադիմիր Սաչկովի այս միջնորդությունը թողեց առանց քննության:

Վլադիմիր Սաչկովի կինը` Եկատերինա Ազյոման «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ 10-ամյա ավագ որդին վերցնում է քրոջը դպրոցից և նա էլ ստիպված է հոգ տանել ու պարապմունքների տանել քրոջը:

«Ամուսնուս ծնողները հաշմանդամություն ունեն, հետևաբար, չեն կարող խնամել փոքր ու շարժուն երեխայի, որը դեռևս գրկելու կարիք ունի: Ինձ համար դժվար է դայակ վարձել ֆինանսական միջոցների պատճառով, դա կարժենա իմ աշխատավարձի կեսից ավելին: Մանկապարտեզը դայակին չի փոխարինի, քանի որ հիվանդանալու ժամանակ նրա կարիքը նորից կլինի: Դրա համար այս խնդրի լուծումը ես տեսնում եմ այդ կերպ, որ գոնե փոքր երեխաս հոր հետ ապրի, իսկ ամեն ամիս մեկ դատական նիստի մի քանի ժամը կարելի էր որևէ մեկի մոտ թողնել: Բացի դրանից, իմ ամուսնուն բանտում պահելը բավականին գումար է արժենում ոչ միայն ՀՀ բյուջեի, այլ նաև իմ ընտանիքի վրա»,- ասում է Եկատերինա Ազյոման:

Այս գործով վկաների հարցաքննությունը դեռևս չի ավարտվել: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել վկա Բաբկեն Հարությունյանը: Նա պատմեց, որ աշխատել է «48-րդ ԱՏՍ»-ում 2013թ.-ի օգոստոսից որպես հսկողության իրականացնող օպերատոր: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու անգամ` մեկ անգամ անձամբ, երկրորդ անգամ` տեսախցիկների միջոցով տեսել է Սաչկովին իրենց մասնաշենք մուտք գործելիս: Առաջին անգամ Սաչկովը միայնակ է եղել: Քանի որ վկան նոր է աշխատանքի ընդունված եղել, չի ճանաչել այցելուին: Գործընկերն է ասել, որ այցելուն ղեկավարությունից է` Սաչկովը: Երկրորդ անգամ` Սաչկովը միայնակ չի եղել, և  նրանք մտել են մասնաշենքի փակ, վկայի խոսքով` կնքված սենյակ: Ըստ վկայի, այդ սենյակում Սաչկովն ու նրա հետ եկած անձը երկար չեն մնացել` շուրջ 10 րոպե: Երկրորդ այցելության ժամանակ նրանք ինչ-որ բան են տեղափոխել սենյակից, ինչի համար խնդրել են անվտանգության աշխատակցի օգնությունը: Վկա Հարությունյանը, սակայն, չկարողացավ մտաբերել, թե կոնկրետ Սաչկովն է կնիքը բացել և մուտք գործել սենյակ, թե` ոչ: Ասաց` չի նկատել այդ պահը:

Այլ վկաներ այսօր չկային: Վկա Տիգրան Վարդանյանի հարցաքննությունը չի ավարտվել: Սակայն նա, հիշեցնենք, երկրից հեռացել է: Վկա Ռուբեն Նալչաջյանի և Գառնիկ Մարտիրոսյանի վերաբերյալ հարցում է կատարվել, պատասխան չի ստացվել: Մնացած երեք` ՌԴ քաղաքացի վկաները հանրապետությունում չեն:

Մեղադրողն առաջարկեց հրապարակել հանրապետությունում չգտնվող վկաների ցուցմունքները: Սակայն Վլադիմիր Սաչկովի պաշտպան Արմեն Բաղդասարյանը նշեց, որ այդ վկաները ցուցմունք են տվել իրենց պաշտպանյալի դեմ, և պաշտպանական կողմը զրկված է նրանց հարցեր տալու իրավունքից, ուստի, դեմ է նրանց ցուցմունքները հրապարակելուն և միջնորդեց հանել ցուցմունքների շարքից: Պաշտպանը մեջբերեց ՄԻԵԴ-ի վերջին շրջանում կայացրած որոշումները, համաձայն որոնց`արդար դատաքննության սկզբունքի խախտում է արձանագրվել, երբ բանավոր ցուցմունք չի տրվել դատարանում և պաշտպանության կողմը հնարավորություն չի ունեցել վկաներին հարցեր տալ:

Դատավոր Բեկթաշյանը նշեց, որ հաջորդ նիստին կապահովեն նաև այս գործով մյուս մեղադրյալ` Աշոտ Պողոսյանի ներկայությունը, և նա ևս կհարցաքննվի Սաչկովի գործով: Հիշեցնենք` Աշոտ Պողոսյանը մասով գործն առանձին է քննվում:

Դաական հաջորդ նիստը կկայանա հունվարի 19-ին:

Նիստի ավարտին փաստաբան Արմեն Բաղդասարյանը ևս մեկ անգամ դատարանին խնդրեց աջակցել, որպեսզի նախաքննական մարմինը տրամադրի նյութերի ողջ ծավալը:

Ըստ պաշտպանի, նախաքննության ավարտման պահից պաշտպանական կողմի իրավունքը` նյութերին ամբողջությամբ ծանոթանալու, չի պահպանավել, մինչ օրս որոշ նյութեր փաստաբաններին չեն տրամադրվել: Հետևաբար, պաշտպանյալի պաշտպանության իրավունքը խախտվում է:

Արմեն Բաղդասարյանը նշեց, որ դատարանում հարցաքննվեց վկա Բաբկեն Հարությունյանը, պետք է հարցաքննվի նաև վկա Գառնիկ Մարտիրոսյանը, ովքեր խոսում են նոյեմբերի 23-ի տեսանյութի մասին, որը գործում չկա: Հետևաբար, պաշտպանները չեն կարող վկաների` Սաչկովին իբրև տեսերիզում տեսնելու մասին սուտ ցուցմունքները մատնանշել: Դատավոր Բեկթաշյանը սրան էլ հիմնավորում գտավ` ապացույցները հետազոտվեն, եթե չլինի, նոր այդ մասով որոշում կկայացնեն:

Երեխաների լուսանկարը` Եկատերինա Ազյոմայի ֆեյսբուքյան էջից է, հրապարակում ենք մոր թույլտվությամբ

Մեկնաբանություններ (7)

Андрей
Освободите человека, побойтесь бога, у вас же тоже дети должны быть
Елена
Если Сачков такой опасный преступник, что же Вы за почти три года всем скопом не можете найти доказательств его виновности. А отказать малолетним детям в помощи у Вас хватило ума и оснований. Это же надо быть настолько безнравственными , чтобы в наше время проводить такие пытки с семьёй Владимира и Екатерины.
Коля
F F: Сегодня, 19/01/17 не было заседания. Отменили. Прокурор не явился. Всем все хорошо, с одной стороны страдают дети, с другой стороны держат Сачкова под стражей, зарплата всем идет от переводчика до судьи, и расследование не идет. Красота, все при делах и ни кто ничего не делает. Правильной дорогой идете дамы и господа!
Ольга
Катя, храбрый и сильный человек! Но и ей нужна помощь!
Екатерина Азёма
1. Վանիկ20:03 - 13 января, 2017 Դե լավ է, էլի։ Ես էլ գնամ ուրիշ երկիր, թալանով զբաղվեմ, հետո անչափահաս երեխաներիս նկարները հրապաարակեմ, թե մեղք են, փող փոխանցեք, որ ապրեն։ Բա հանցանք կտարելիս չէի՞ր մտածում այդ մասին։ Мне не стыдно показывать фото своих детей, потому что они страдают от того, что не могут общаться уже почти 3 года с отцом, который ОЧЕНЬ МНОГО внес в развитие связи в Армении (не верите мне, спросите у его коллег). 3 года армянское правосудие не может доказать вину моего мужа, потому что дело сфальсифицировано. Վանիկ, Вы и правда считаете, что суду и следствию можно нарушать законы Армении в зависимости от национальности подсудимого? Уверена, что у Европейского суда по правам человека будет другое мнение. 2 жалобы в ЕСПЧ уже зарегистрированы, готовятся к подаче следующие. И жалобы в ЕСПЧ будут подаваться до тех пор, пока армянские правоохранители не перестанут нарушать свои же законы и пока не будет доказана невиновность моего мужа.
Петр
Халатность и разгильдяйство суда наносит гораздо больший ущерб Армении. Больше года зарплату получают судья и его аппарат, прокурор, тюремщики и нет никого результата. А все это из бюджета Армении.
Վանիկ
Դե լավ է, էլի։ Ես էլ գնամ ուրիշ երկիր, թալանով զբաղվեմ, հետո անչափահաս երեխաներիս նկարները հրապաարակեմ, թե մեղք են, փող փոխանցեք, որ ապրեն։ Բա հանցանք կտարելիս չէի՞ր մտածում այդ մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter