
Հանքարդյունաբերության համառ աճը
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում շարունակվում է գրեթե երկնիշ աճ գրանցվել՝ թեև 2015-ի համեմատ աճի տեմպերը բավականին նվազել են։
2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանման և հանքերի շահագործման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 232.9 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն ավելացել է 9.8%-ով։
Հանքարդյունաբերության աճը հիմնականում ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը։ 2015-ի հունվար-նոյեմբերի համեմատ այս ոլորտում գրանցվել է 10% աճ։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերը, որոնց կշիռը բավականին փոքր է, ապահովել են ծավալների 0.6% աճ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գրանցվեց ծավալների 50.4% աճ՝ մեծապես պայմանավորված մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտի ծավալների ընդլայնմամբ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել