Ալյուրի ու հացի արտադրության ծավալները նվազել են
2016 թվականին Հայաստանում ալյուրի ու հացի արտադրության ծավալներն անկում են ապրել։ Սա կարող է վկայել բնակչության գնողունակության նվազման մասին, քանի որ թե՛ ալյուրը, թե՛ հացը առաջնահերթ սպառման ապրանքներ են։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 158.2 հազ. տոննա ալյուր և 255.2 հազ. տոննա հաց։ Ներկայացված են արտադրող կազմակերպությունների ցուցանիշները։ 2015-ի նույն ժանակաշրջանի համեմատ հանրապետությունում 6.4%-ով ավելի քիչ ալյուր և 2.3%-ով ավելի քիչ հաց է արտադրվել։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 182.3 հազ. տոննա ալյուր և 284.5 հազ. տոննա հաց։ 2014-ի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 17%-ով, իսկ հացինը՝ 2%-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել