HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպտիմալացված ծառայողական մեքենաների վաճառքի գումարը կազմել է 37 508 269 դրամ

Պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:

Ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում: Վաճառքի կատարման տոկոսը գնահատված արժեքի համեմատ կազմում է 112 տոկոս, առաջիկայում ևս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:
ԶԼՄ-ներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենայի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ վարչությունը տեղեկացնում է. «1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի, որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար և հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով: Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը, միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter