HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպելու Բելառուսի դեսպանատան առջեւ

Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են բողոքի ակցիա ՀՀ-ում Բելոռուսի Հանրապետության դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի: Նրանք կոչ են անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին:
Բողոքի ակցիային միանալու են երկրի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ:

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Կեցցեք: Ապրեն դաշնակցականները, իրականում ազգային շահն անաչառ պահողները: Շնորհակալություն 《Հետք》-ին` անաչառ լրատվության և մասնագիտական լրագրողական հետաքննություն վարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter