HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կտրոնների վերաբերյալ

Տեխզննությունը ճանապարհային երթևեկության անվտան­գության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ տեխզննություն անցկացնելու գործընթացում, ըստ գործող կարգի, նախարարությունն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման և դրանք ծրագրին մասնակից ՀՀ առևտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:

Տեխզննության կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության և գործող համակարգի շրջանակներում տարվա ընթացքում ձևավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա:

Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձևավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների և տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված և փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը և բանկերին տրամադրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter