HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Հարությունյան․«Հայաստանի ոռոգելի հողատարածքները 2017 թ.-ին 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով»

Ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները 100 %-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով: Այս մասին  Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Մասնավորապես քննարկվել են 2017 թ.-ին ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ջրի հաշվառման և ջրակորուստների նվազեցման իրատեսական, կիրառելի և ջրօգտագործողների կողմից ընդունելի գործողությունների ծրագիրը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակաբույսերի ճիշտ ընտրության և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը:
Համակարգի արդյունավետ կառավարման և ջրի ծախսն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում Կադաստրի կողմից շահագործվող GIS  համակարգի տեխնիկական տվյալները կհամադրվեն ՋՏՊԿ-ում գործող «Armenian water» ծրագրի տվյալների հետ:
Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:
Տվյալների ուսումնասիրության աշխատանքները մեկնարկել են այսօր:

Լուսանկարը՝ aysor.am-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter