HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: 

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու մասին հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ  արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք: շ 

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: 

Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը: 

Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: 

Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նա ևս կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: 

Ղորբանին նաև ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը ևս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ինչ է նշանակում «հալալ» ապրանքի արտադրություն և արտահանում։ Դա նշանակում է, որ մեր մնացած ողջ արտադրանքը ոչ հալալ է կամ կարճ ասած կեղտոտ է։ Հարց է առաջանում ինչպես է,որ հազատավոր պարսիկներ վխտում են Երևանյան սննդի օբյեկտներում և հաճույքով կլանում են « հարամ» սնունդը և ոչ մի խնդիր չեն ունենում , իսկ միջպետական առևտրում առաջ են քաշում «հալալի» կամ «հարամի » մուսուլմանական ցնդաբանությունը։ Վաղը մեզ կպարտադրեն «կոշեր» արտադրանք ունենալը։ Իսկ մեր պետական այրերը կամ միջպետական առևտրով զբաղվողները հարգարժան պարսիկներին պետք ասեն, որ մեր ապրանքը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունված սանիտարական չափանիշների, եթե Ձեզ ձեռ չի տալիս․․․․․․․․․։ Հայաստանում «հալալի» գրասենյակ բացել նշանակում իսլամի տարրերի ներմուծում, ինչը Իրանի վաղեմի երազանքն է, որով Հայաստանը ավելի կհեռանա քաղաքակիրթ Եվրոպայից և ավելի կներծծվի իսլամով։ Պարսկաստանից Հայաստան ներմուծվող սննդամթերքն ու կենցաղային նյութերը ամենացածր որակի են, ոչ մի միջազգային չափանիշի չեն համապատասխանում և թուրքական ապրանքի հետ մեկտեղ հանդիսանում են Հայաստանում տարածված շատ հիվանդությունների պատճառը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter