HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի աշխատակազմի աշխատակիցը չի պատժվի

«Պայքարը կոռուպցիայի, կլանայնության եւ հովանավորչության դեմ պետք է առաջնահերթ դառնա մեր աշխատանքում: Այդ պայքարի արդյունավետությունը կախված է իշխանությունների քաղաքական կամքից եւ ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից»: 

Հատված ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. ապրիլի 9-ին երդման արարողության ժամանակ ունեցած ելույթից 

Արաբկիր համայնքի այս տարածքի հատկացման ժամանակ քաղաքապետարանի գրեթե բոլոր օղակները բացասական եզրակացություն էին գրել: Սակայն Ռոբերտ Նազարյանը շրջանցելով ամեն ինչ ստորագրել է տարածքը հատկացնելու մասին որոշումը: Դրական եզրակացություն էր գրել նաեւ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը: Հենց նրա նստավայրի դիմացի այգում հատվել է 15 ծառ, այդ մասին արդեն «Առավոտ»-ը գրել է, սակայն այն ժամանակ դեռեւս հայտնի չէր, թե ով է այդ պաշտոնյան, որ կարողացավ առանց որեւէ պատասխանատվության ավերել այգու այդ հատվածը: Իսկ հիմա հայտնի է, որ այդտեղ կառուցվող շինության իրական տերը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ Մամիկոն Տոնոյանն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter