
2016 թվականին ՀՀ պետական պարտքն աճել է մոտ 17%-ով
2016 թվականի տարեվերջյան տվյալներով (31.12.2016)` Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 934.8 մլն դոլար։ Ամբողջ տարվա ընթացքում այն ինտենսիվորեն աճել է։ 2015-ի տարեվերջի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 857.1 մլն դոլարով։ Այս մասին է վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագիրը։
Իսկ դրամային ցուցանիշներով ՀՀ պետական պարտքը 2016-ի տարեվերջին կազմել է 2 տրլն 872.1 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 415.8 մլրդ դրամ։
Այսպիսով, ՀՀ պետական պարտքը 2016 թվականին աճել է 16.9%-ով։
Միայն արտաքին պարտքն աճել է ավելի քան 482 մլն դոլարով
2016-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքից 4 մլրդ 798.3 մլն դոլարը արտաքին պարտքն է։ Տարվա ընթացքում այն աճել է 482.1 մլն դոլարով։
Իսկ դրամով ՀՀ արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 322.1 մլն դրամ։ Աճել է 234.1 մլն դրամով։
Ներքին պարտքն աճել է 375 մլն դոլարով
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա 2016-ի վերջի դրությամբ այն կազմել է 1 մլրդ 136.5 մլն դոլար կամ 550 մլրդ դրամ։ Տարվա ընթացքում այն աճել է 181.6 մլրդ դրամով կամ 375 մլն դոլարով։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին մեծացնել ներքին պարտքի կշիռը ՀՀ պետական պարտքի մեջ՝ որպես հիմնական հիմք նշելով, որ ներքին պարտքի դեպքում արտարժույթից առաջացող ռիսկերը վերանում են։
Մեկնաբանել