HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ու չորս երեխաներս հայտնվելու ենք փողոցում»

Անի Գևորգյան

25-ամյա Գայանե Պապոյանը ամուսնու եւ չորս երեխաների հետ ապրում է Զովունի գյուղում գտնվող փոքր տնակում: Տնակի սեփականատերը դեռեւս մի քանի ամիս առաջ ընտանիքից պահանջել էր նոր տուն գտնել եւ տեղափոխվել, քանի որ նախատեսում է տնակը այլ անձանց տրամադրել: «Մենք խնդրեցինք, որ եւս մի քանի ամիս թույլ տան մեզ այստեղ մնալ: Թույլ տվեց մինչեւ ապրիլի 10-ը: Ամենաուշը այդ օրը տնակը պետք է ազատենք, բայց մենք գնալու տեղ չունենք: Ես ու չորս երեխաներս հայտնվելու ենք փողոցում»,- ասում է Գայանե Պապոյանը:

Ընտանիքը այս տնակում է ապրում արդեն 4 տարի: 

Գայանե Պապոյան. «Մենք ուրախ կլինեինք որեւէ բնակարան վարձել, բայց դրա համար ամենաքիչը ամեն ամիս գոնե 60-70 հազար դրամ է պետք: Անասունի տակ մաքրող իմ ամուսնու ամսական աշխատավարձն է այդքան կազմում»:

Չորս երեխաները եւ մայրը քնում են մեկ մահճակալի վրա:

Գայանեն կրտսեր դստեր՝ 5 ամսական Լիանայի հետ:

«Երբ ես տանը չեմ լինում, Լիանային Աստղիկն է խնամում»,- պատմում է Գայանեն:

2 տարեկան Սամվելը ծնվել է նապաստակի շրթունքով. «Հիվանդանոց տարանք, անվճար վիրահատություն պետք է լիներ, բայց բժիշկները սկսեցին գումարի մասին ակնարկներ անել, մենք էլ երեխային վերցրեցինք ու բերեցինք տուն»:

Գայանեն ասում է՝ երազում է որդուն վիրահատելու մասին, սակայն բազմաթիվ խնդիրների մեջ այս խնդրի լուծմանը հերթը չի հասնում:

4-ամյա Վարդուհին քիչ է խոսում, նա սիրում է հետեւել:

Գայանե Պապոյան. «Հիմա ամուսինս տանը չէ, գնացել է այստեղից-այնտեղից փայտ գտնի, որ վառարանը կարողանանք վառել: Դեռեւս մեր տունն այս տնակն է: Չգիտենք, թե հետո ինչ կլինի»:

Գայանեի մայրը՝ տիկին Անահիտը, փորձում է աջակցել դստեր ընտանիքին, սակայն ինքն էլ ապրում է ծանր պայմաններում:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Ինչ գեղեցիկ, պայծառ դեմքեր ունեն փոքրիկները: Արագ պետք է օգնել Սամվելիկին վիրահատության հարցում: Բացեք հաշվեհամար, հրապարակեք այն՝ կգտնվեն աջակցողներ, որոնց թվում նաև ես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter