HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Լոռու մարզը վերազինվում է ազդարարման համակարգով

Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: 

ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 143 դեպքի: Մ. Ղազարյանը նշել է նաև, որ ծառայության բոլոր ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը: 

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում՝ արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի, կգրանցվի առանց տեղումների եղանակ: 

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է Լոռու մարզում կապի և ազդարարման միջոցների տեղադրման մասին: Ս. Պետրոսյանը հայտնել է, որ Ստեփանավան քաղաքն ամբողջովին վերազինված է ազդարարման համակարգով, տարվում են աշխատանքներ անհրաժեշտություն ունեցող համայնքներում ծրագիրն իրագործելու ուղղությամբ: 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter