HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայրավանքում` Մայր Աթոռի լուսարարապետի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը (Արմավիրի թեմ) իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Վանորեից տեսչությունում:

Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը և Հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը ևս, ազատվելով համապատասխանաբար Մայր Աթոռի Լուսարարապետությունում և Վարչատնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, իրենց ծառայությունը կբերեն Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter