HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը «Հետքի» հոդվածից հետո նամակով դիմել է քաղաքապետին

Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Հետքի» կայքում 16.01.2017 թ. մի հոդված է դրված Արցախի փողոցի 10-րդ վթարային շենքի մասին, հրապարակել են նաև շենքի անմարդկային պայմանները ցուցադրող լուսանկարներ: Հոդվածում ասվում է. ««Դուք եկել եք կորած կղզիներ, մեր մասին ֆիլմ էլ են նկարել»,- ասում են Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները (տարածքը հայտնի է որպես ՏԷՑ-ի հանրակացարան): 1958-ին կառուցված հանրակացարանի շենքում այսօր բնակվում է մոտ 75 ընտանիք (շուրջ 250 բնակիչ), որոնցից 13-ը փախստականներ են: Շենքը 4-րդ կարգի վթարային է: Մեկ տարվա ընթացքում քարերը սկսել են ինտենսիվ ձևով թափվել, անձրևաջրերը լցվում են սենյակներ, խոնավությունից էլեկտրական հոսանքը վտանգավոր է դառնում: Հանրակացարանի բնակիչները տանն ինչքան թաս, տարա ունեն, շարել են սենյակներում»:

Այսօր այս մասին նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. «Ինչպես բնակիչներն են ասում, բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետարան, սակայն խնդրին ոչ մի լուծում չի տրվել: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ ճակատագիր են ունենալու այդ վթարային շենքն ու այնտեղ ապրող 75 ընտանիքները: Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն ինչո՞ւ բնակիչների համար կենսական այս խնդիրը պատշաճ կերպով չեն քննարկում իրենց հետ ու չեն ասում, թե ինչ է սպասվում նրանց: Ինչո՞ւ են այս մարդիկ անտեսված քաղաքապետարանի կողմից»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ 

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Միլիոնատեր Տարոն Մարգարյանի շատ պե՞տքն է երևանցիների թշվառ վիճակը, ինքն իր վեց միլիոնը կվայելի ու երաժշտագետ Աննա Ասատրյանն էլ կգրի իր գիրքը Տարոնի փառավոր մշակութային գործունեության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter