HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Vinci կազմակերպության հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրում ընկերության ներգրավվածությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանը հունվարի 16-ին հանդիպել է ֆրանսիական Vinci ընկերությունների խմբի Vinci Constructions և Vinci Concessions կազմակերպությունների ներկայացուցիչներին Vinci–ն շինարարական և կոնցեսիոն  ոլորտի համաշխարհային առաջատար է, որը գործում է ավելի քան 110 երկրներում: Նախարարը ողջունել է հյուրերին` նշելով, որ լիահույս է, որ թե´ կազմակերպության մուտքը հայկական շուկա և թե´ կողմերի միջև համագործակցությունը  կհաջողի:

Կազմակերպության բիզնեսի զարգացման պատասխանատու Էլի Իսկանդերը ներկայացրել է ընկերության հիմնական մոտեցումները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շուրջ:

Vinci Concessions-ի Տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Լուկաս Պանոսը նշել է, որ Հյուսիս-հարավը ռազմավարական նշանակության ծրագիր է, որը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուշագիր կկնքվի Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն ահնրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter