Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա
Առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
«Նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համապատասխան նախագիծ էր ներկայացրել կառավարություն:
11 ավտոմեքենաներից 9-ը 1998 թվականի արտադրության են, մեկը՝ 2003թ., իսկ ամենաթանկ գնային արժեքովը (10 միլիոն դրամից ավելի) 2007 թվականին արտադրված «Հունդային Սոնատա» մակնիշի է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել