Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
2016 թվականի նոյեմեբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝ 1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին դուրս է եկել իրենց բնակարանից և չի վերադարձել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու համար։
Հայկ Խաչիկի Խաչատրյանն ունի 175-180 սմ հասակ, միջին կազմվածք, դեմքը՝ օվալաձև, նիհարավուն, մի փոքր ճաղատ գլուխ, ծնոտի աջ հատվածում սպի, ձեռքերի վրա շան կծածի հետևանքով առաջացած սպիներ։ Երիտասարդի հագին տվյալ օրը, հավանաբար, եղել են սև գույնի սպորտային համազգեստ, սև ձմեռային կոշիկներ: Կից ներկայացնում ենք երիտասարդի լուսանկարը։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել