HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի վարորդներ, վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխության պայմաններում, իսկ որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:
Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter