HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի Գետափ-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տարածքում ավտոճանապարհների մասին թարմ տեղեկատվությունը յուրաքանչյուր ժամը մեկ տեղադրվում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter