HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության խորհուրդները` փոքրերի խնամքը կազմակերպելու համար

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է խորհուրդներ` ցուրտ եղանակին փոքրերի խնամքը կազմակերպելու համար.

«Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները,  համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:

Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը,  աշխատունակությունը, բարձրանում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:

Այս առումով խոցելի են և առանձնահատուկ խնամք են պահանջում փոքրիկները:

Ներկայացնում ենք մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս: Ընդ որում՝ կարևոր է թե՛ սննդակարգի, թե առօրյա ռեժիմի վերանայումը:

  • Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հագուստին: Հատկապես ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը:  

  • Խորհուրդ չի տրվում մինչև հինգ տարեկան փոքրիկներին զբոսանքի տանել, եթե ջերմաստիճանը  ցածր է 5-ից:

  • Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար պետք է կազմակերպել սենյակային, չափավոր ակտիվ խաղեր, մարզանքներ՝ լրացնելու շարժման պակասը: Միևնույն ժամանակ, կարևոր է այս ընթացքում սենյակի օդափոխությունն ապահովել:

  • Մասնագետների դիտարկումներով՝ ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երեխաներն ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև: Պետք է սահմանափակել գաջեթների կիրառությունը՝ փոխարինելով դրանք կենդանի շփումներով, ընթերցանությամբ:

  • Կոփեք ձեր երեխաներին՝ խրախուսելով ձմռան ամիսներին օրվա մեջ 1-2 անգամ սառը ջրով լվացվելը:

  • Ձմռան ամիսներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքրիկների սննդակարգին՝ ձմեռային սնունդը պետք է լինի դյուրամարս, հավասարակշռված, միևնույն ժամանակ՝ վիտամիններով ու հանքանյութերով հագեցած:

  • Հատուկ հսկողություն է պետք սահմանել երեխաների քնի նկատմամբ: Այս եղանակին նրանք դժվարությամբ են արթնանում առավոտյան, ինչն էլ նախապայման է ստեղծում ուշ ժամի քնելու: Այսպիսով, նրանք օրն անցկացնում են նյարդային և անհանգիստ:

Նշված իրավիճակները, ինչպես նաև դրանց հետևանքները ծանոթ են բոլոր ծնողներին: Պարզապես պետք է զգոն լինել, եղանակին համահունչ փոփոխել նաև փոքրիկների կենսակերպը»:

Մեկնաբանություններ (1)

Асмик
Я живу уже 20 лет на Урале,здесь сейчас -30,но и дети и взрослые на катке игают,мои сын 4 годик и катается на коньках сейчас.Мы здоровы и не болеем.Как это детей до 5 лет не выходить из дома зимой?Что за бред???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter