HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադարձ քաղաքականությո՞ւն

Հրանտ Գալստյան

Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն: Տեսանյութում ամփոփել ենք, թե որն էր նրա` քաղաքականությունից հեռանալու պատճառը և ինչ իրադարձություններ հաջորդեցին դրան:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընտրություններից առաջ «քաջ» ու «լավ» օլիգարխին կրկին թատրոն են մտցնում, որ «ընդդիմություն» խաղա: Մոսկվային նայող ո՛չ մի ուժ այսօր Հայաստանում ընդդիմադիր չի կարող լինել: Նույն այս Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ պսպղուն եկեղեցիներ էր շարում,երբ բանակը այդպիսի զենքերի հույսին էր: Գագիկ Ծառուկյանին էլ կուլակաթափ անել: Թող սկսի նախ բոլոր հարկերը վճարել:
kk
Խեղկատակության այսպիսի պատկեր հնարավոր չէ պատկերացնել: Եթե սա է հայ ազգի փրկիչը ուրեմն այս ազգը շուտ պետք է վերանար, հիմա էլ վերանում է պարզապես ես մի քանիսը դեռ միլիարդները բազմապատկելու խնդիր ունեն
Կարինե
Զարմանում եմ ինչքան դատարկ ու անգործ մարդ կա, որոնց միակ գործը բոլորին փնովելն է, Գագիկ Ծառուկյանի անունը նույնիսկ տալուց առաջ մի պահ մտածեք, իսկ դուք ինչ եք արել ընդհանրապես ժողովրդի ու պետության համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արմեն(2) - Մարդիկ հիմար չեն ու կարճ հիշողություն չունեն: 2 տարի առաջ նույն այս Գագիկ Ծառուկյանի «քթին մի փոքր փռշտացին» ու վեշերը հավաքեց-դուրս ծլկեց քաղաքականությունից՝ իր բիզնեսնե՛րը պահպանելու շահը առաջնային համարելով: 2 տարի առաջ Հայաստանում աղքատություն ու արտագաղթ չկա՞ր: Գագիկ Ծառուկյանը ամենաբացակայո՛ղ ԱԺ պատգամավորն է: Քաղաքականությունը ԹԱՏՐՈՆ չէ: Կա՛մ ընդդիմադիր ես,կա՛մ իշխանության մաս: Քաղաքականության մեջ «այլընտրանքային ուժ», «ոչ իշխանական ուժ» ու նման անհասկանալի ու նույնիսկ ծիծաղելի բաներ չկա՛ն: Դրանք մարդկանց աչքերին թոզ փչելու հնարքներ են,ժողովրդի լեզվով ասած՝ բլեֆներ: Եվ հետո՝ խոսքը Գագիկ Ծառուկյան քաղաքակա՛ն գործչի մասին է. իր այլ (ոչ-քաղաքական) գործառույթներն ինձ քիչ են հետաքրքրում:
Լուսիկ
Ըստ ինձ իշխանափոխություն Հայաստանում հնարավոր է միայն վրացական սցենարով, ինչպես ընդհատակից զգուշորեն դա արեց Իվանիշվիլին: Իհարկե նման ռեսուրսներ ունի Ծառուկյանը, բայց նրա քայլերը խոսում են կեղծ ընդիմադիր լինելու մասին՝ Ս.Սարգսյանի հրահանգով հեռացավ, հիմա էլ վերադառնում է:
Արմեն Հովհաննիսյան
Վարազ Սյունի, չեմ հասկանում, քեզ ո՞վ է ուղարկել, որ բոլոր նյութերի տակ, որոնք վերաբերվում են Գագիկ Ծառուկյանի վերադարձին, այս նույն մեկնաբանությունը տեղադրես..հնացած բաներ ես գրում, վաղուց արդեն այս անհիմն մեղադրանքները արդեն ակտուալ չեն, Ծառուկյանը իր գործունեության ողջ տարիների ընթացքում միշտ էլ օգնել, աջակցել է ժողովրդին և պետությանը, օժանդակել է տնտեսության զարգացմանը, սպորտի, մշակույթի զարգացմանը, Սփյուռք-Հայաստան-Արցախ կապի ամրապնդմանն է նպաստել և այսպես մի շարք հայանպաստ գործունեություններ..ինչպես կարելի է նման մարդուն վատ բան ասել, դա անմեղսունակին հատուկ պահվածք է.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter