HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարությունը համալրվել է ազդարարման համակարգի նոր սարքավորումներով

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր համալրվել է իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

«Օքսֆամ» կազմակերպությունը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացնում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:

Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը՝ առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բազմածավալ միջոցառումներ Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում:

Ծրագրի շրջանակներում ներկայումս նախատեսվում է իրականացնել փոքրածավալ մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր Տավուշի մարզի 11 համայնքներում, որի հետ կապված կատարվել են նախագծային աշխատանքներ, ինչպես նաև՝ նախատեսվում է լուսաձայնային ահազանգման համակարգերի տեղադրում թիրախային համայնքների դպրոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter