HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կգործարկվի նոր արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի և աշխատանքային տիրույթի փոփոխություններ.
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 41 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքերը կգործեն նույն պողոտայի 23 հասցեի հարակից ճանապարհահատվածում (Կոմիտասի անվան զբոսայգու հարակից հատված)՝ յուրաքանչյուր ուղղությամբ 1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երևան քաղաքի Սարալաջի փողոցում, Մայր Հայաստան հուշարձանի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կարձանագրի երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է: 

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 75 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 55 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Այո, բոլորս հիմնականում դեմ ենք տեսախցիկներին, բայց երբեմն տեսախցիկների գոյությունը անհրաժեշտ է: Հաճախ ենք անցնում Բաղրամյան 40. Ամերիկյան համալսարանի մոտով ու չգիտես դա ավտոկանգա՞ռ է, ավտոկայանման հրապարակ, փողոց թե՞ բակ: Համալսարանի հրապարակում վերջերս տեղադրված ճանապարհային նշանները անտեսված են, միշտ խցանում է, ու փողոցները փակված: Խնդրում ենք Հետքի միջնորդությունը՝ տեղադրել տեսախցիկներ, որ կարողանանք մեքենայով, կամ ոտքով անվտանգ անցնել ու հաթահարել Բաղրամյան 40-ը:Մեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter