HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը մեկնել է Գերմանիա

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը` բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Իգնատի Առաքելյանը կմասնակցի ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի և Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի և HERMES ընկերության ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter