Օմբուդսմենը ԱՊՊԱ ունի
«Առավոտ» թերթի այսօրվա համարի առաջին էջում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին սպասարկող ավտոմեքենայի նկարն է, եւ «Առանց ԱՊՊԱ-ի եւ տեխզննման» վերնագրի ներքո թերթը գրում է, թե «Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին սպասարկող ավտոմեքենայի վրա չկան ոչ տեխզննման, ոչ էլ պարտադիր ապահովագրության կտրոնները»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ նշված կտրոնները փակցված են ավտոմեքենայի դիմապակու վրա' ներսից, եւ դրանք փակցված են եղել նաեւ լուսանկարելու պահին: Մգեցված ապակին հնարավորություն չի տալիս, որպեսզի դրանք այդ հեռավորությունից լուսանկարում պարզորոշ երեւան, թեեւ, ուշադիր դիտելու դեպքում, հենց թերթի նկարում (ապակու ներքեւի ձախ անկյունում) ուրվագծվում է հատվածը, որտեղ փակցված են կտրոնները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել