HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունվարի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար  Ֆրանս Վիկերսին: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունել է  Ֆրանս Վիկերսին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարևորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային  թափոնների կառավարման ծրագիր»-ը և «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը: Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաև ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: «Դրանք նաև հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարևոր է նաև այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը և տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարևոր են նաև պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,- նշել է փոխնախարարը:

Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից և այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին և գործակցության նոր հնարավորություններին:

Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն առաջիկայում ավելի ընդլայնվելու են և ամրապնդվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter