HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը

Հունվարի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:

Քննարկվեցին համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվեց փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ փոխանակեցին նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter