HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստվերի «անձնագիր». ՊԵԿ-ը անհատական վերլուծությունների համակարգ է ներդրել

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեն` նշելով, որ խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաև 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների դեպքում:

Ստվերի անձնագրավորման գործընթացը մեկնարկել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում դեռ նախորդ տարվա նոյեմբերից: «Երկու ամիսների աշխատանքի արդյունքում ունեցել ենք եկամուտների աճ: Միայն դեկտեմբերին հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ. դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է», - ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը եղել է կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս և ձու արտադրողների հետ: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը:

Կոմիտեն հայտնում է նաև, որ տնտեսվարողների հարկային կենսագրության վերլուծության արդյունքում ի հայտ եկած տվյալներով կազմվելու և հրապարակվելու է ռիսկային գնահատված հարկատուների ցանկը: «Հաջորդ քայլը հարկատուների հետ անհատական աշխատանքն է, երբ յուրաքանչյուրին առաջարկելու ենք շտկել գործելաոճը: Բիզնեսի կողմից ընդառաջ քայլ չկատարելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը»,- նշել է Կարեն Բրուտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter