
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը կվերացվի
Կառավարությունն այսօր կայացաված նիստում հավանության արժանացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը»,- կառավարություն ներկայացված եզրակացությունում հաստատել է արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանը։
Ինչպես կառավարության նիստին հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այս համաձայնագրի կնքման նպատակը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տուրիզմի և գործնական կապերի զարգացումն է։
Մեկնաբանել