HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017»-ին՝ հաստատվեց

Հայաստանը հաստատեց իր մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին։ Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և նշված  ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևը այդ մասին պայմանագիր ստորագրեցին։

«Աստանա Էքսպո 2017»-ն այս տարի կկայանա հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը՝ Ղազախստան մայրաքաղաք Աստանայում։ Այն իրականացվելու է «Էքսպո» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։  Այն կրելու  է «Ապագայի էներգիա» խորագիրը։ Կցուցադրվեն վերջին տարիների կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառի ձեռքբերումները։

Սպասվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ և մոտ 10 միջազգային կազմակերպություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter