HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինական ընթացակարգերը պարզեցվում են

«Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների շնորհիվ պարզեցվել է միջին ռիսկայնության (ll կատեգորիա) օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմավորման և գործելու հետ կապված ընթացակարգը, կանոնակարգվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքաշինական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը, ինչպես նաև՝ ներառվել է էլեկտրոնային ծանուցման միջոցով շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերի կրճատմանն ուղղված դրույթները:

Այս մասին հայտնում է Քաղաքաշինության պետական կոմիտեի մամլո ծառայությունը:

Կատարված փոփոխությունների արդյունքում` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել է մի շարք օբյեկտների շինարարությունը, որոնց նկատմամբ այժմ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

Այդ օբյեկտներն են` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի և տնտեսական հսկիչի ներգրավման:

Մշակվել և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում տեղադրվել է հանրապետությունում կառուցապատման գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հաջորդական քայլերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի, այդ թվում` էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի կիրառմամբ) նկարագրող «Կառուցապատողի ուղեցույցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter