HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային հերոսի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ վաղը տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

ժամը 11.00-ին` այցելություն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հիշատակի տուրքի և պսակադրության արարողություն ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի շիրիմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, 

ժամը 12.00-ին` ՀՀ Ազգային հերոս Մ. Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:

Միջոցառման մասնակիցներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն ժամը 10:30-ին Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Մովսես Գորգիսյանի կյանքին և գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով. 

http://www.mil.am/1297078664
http://www.mil.am/1322808058

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter