Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
Քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել