HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանդ Տինքի հիշատակի արարողությունը

Հրանդ Տինքի սպանության օրից տասը տարի է անցել: Նրա հիշատակի արարողությունը տեղի է ունեցել սպանության վայրում՝ «Ակօս»-ի նախկին գրասենյակի դիմաց:

«Հրանդի ընկերները» կոչ էին արել ժամը 14:30-ին հավաքվել Տինքի սպանության վայրում՝ Սեբաթ շենքի դիմաց: Մարդկանց հոսքը դեպի նախկին «Ակօս»-ի շենք չի դադարել մինչև ժամը 15:00-ն: 

Դուդուկի երաժշտությունից հետո վանկարկվեցին «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Բոլորս Հրանդ ենք, բոլորս հայ ենք», «Ի հեճուկս ֆաշիզմի, եղբայրս ես, Հրա՛նդ» կարգախոսները:                                                                                                                        

Գեզի այգուց դեպի «Ակօս»-ի նախկին շենք գնացող ճանապարհը միակողմանի, Փանգալթը մերոյի երկու մուտքերը փակ էին: Հայտարարվել էր,, որ այդ ճանապարհները փակ են լինելու մինչև արարողության ավարտը:

«Հրանդի ընկերներ»-ից Բյուլենթ Այդընը «Ակօս»-ի դիմաց հավաքվածներին դիմել է «Բարո՛վ եկաք, Հրանդի ընկերներ» հայտարարությամբ:  

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևի, «Նոր զարթոնքի», Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի, «Ազատություն և համերաշխություն» կուսակցության և այլ կուսակցությունների ներկայացուցիչները ժամը 14:00-ին Հարբիյեից «Ակօս»-ի նախկին շենք են քայլել:

Խումբը կոչ է արել միանալ երեկոյան 20:00-ին Քուրթուլուշի Աք բանկի շինության դիմացից դեպի սպանության վայր կայանալիք քայլերթին:

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter