HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկիրը երկիր է դառնալու

Հայկ Ղազարյան

Անեկդոտ են պատմում, որ հայի ավտոմեքենայի ակը ծակվում է ու նա բողքում է, որ երկիրը երկիր չէ։ Ըստ մեր մտածելակերպի՝ «Երկիրը երկիր չէ»-ի գլխավոր պատճառը «նրանք» են՝ իշխանությունները։ Չակերտների մեջ եմ առնում այս բառը, որովհետև իշխանությունները մեզ համար ուրիշ են, ու մենք լրիվ տարբեր ենք։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ «նրանք» ուրիշ, այլ մոլորակից են իջել ու հիմա մեզ կառավարում են։ Իրականում «նրանք» էլ  են մերոնք՝ մեր հասարակությունում ձևավորված ու մեր իրականությունից դուրս եկած մարդիկ։ Եթե տաքսիի ու երթուղայինի վարորդը «երկիրը երկիր չէ» ասելով նկատի ունի  այն հանգամանքը, որ նախագահը կամ Ազգային ժողովի խոսնակը աթոռներ է տալիս իրենց ծանոթ-բարեկամներին, ապա խիստ կասկածում եմ, որ ճիշտ նման կերպով չի վարվի նույն այդ վարորդը։

Իսկ ո՞րն է ելքը, ե՞րբ է մեր երկիրը կարգավրվելու, ե՞րբ ենք սկսելու լավ ապրել, ե՞րբ ենք ունենալու իսկական դեմոկրատիա։ Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ աշխարհի զարգացած երկրները բավականին ծանր ճանապարհ են անցել։

Վերցնենք անգլիական պետությունը։ Ինչպես հայտնի է, «Magna Carta»-ի  (Ազատությունների մեծ խարտիա) ստորագրումից գրեթե 800 տարի է անցել, որը, փաստորեն, միջնադարյան Անգլիայի իրավունքների հուշարձանն է ու բրիտանական սահամանադրության մի մասը: Այս սահմանադրական ակտի ստորագրումը, փաստորեն, ընդդիմության շնորհքն էր, որոնք հիմնականում եկեղեցականներ, վաճառականներ ու բարոններ են եղել։ Դրանով նրանք փորձում էին ազատվել Հովհանես 1-ին թագավորի ահագնացող ճմնշումներից և վերականգնել իրենց իրավունքները։ Թեև նույն թագավորի ջանքերով «Magna Carta» իր իրավազորությունը կորցրեց ստորագրման նուն տարում, սակայն այն վերականգնվեց ապագա թագավորների կողմից, իսկ 15 ու 16-րդ դարերում դարձյալ նրա մասին մոռացան։

Պատմությունում արձանագրված է, որ Անգլիական հեղափոխության մեջ մեծ դեր խաղաց «Magna Carta»-ն, ինչը պառլամենտի կողմից օգտգաործվեց որպես թագավորական իշխանության վերահսկման իրավունքների հիմնավորում։

Կամ էլ որպես օրինակ կարող ենք վերցնել ֆրանսիական  պետության պատմությունը: Ոքան արյուն է թափվել Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում:

Սա չի նշանակում, որ  մենք էլ պիտի անպայմանորեն արյուն թափենք: Այսպես թե այնպես արյուն թափել ենք: Բայց առանցքային տարբերությունն այն է, որ մենք երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, և, ավաղ, այդ արյունը հանուն մեր պետության չենք թափել, այդպիսի բախտ չենք ունեցել: Դրա համար մեր պատմությունը մենք անվանում ենք «Հայ ժողովրդի պատմություն», և ոչ թե պարզապես «Հայստանի պատմություն»: Երևի պատճառներից մեկը սա է, որ ասում ենք` «մենք» ու «նրանք», քանի որ  երկար ժամանակ սեփական պետականություն չենք ունեցել ։

Մի բան էլ. մեզ բնավ պետք չէ Անգլայի պես 800 տարի սպասել կամ Ֆրանսիական Մեծ հեղափոխություն իրականացնել: Ուղղակի այդ ժողովրդավարության մոդելը կարող ենք վերցնել նրանցից: Բայց ոչ նմանօրինակել, ինչն այդքան էլ խելքին մոտիկ բան չէ: Թե չէ որոշ «խելոքներ» սիրում են ասել, մենք պիտի Սինգապուր դառնանք, իսկ եթե այդ «խելոքը» ռուսաստանցի է, ասում է, որ պիտի Չինաստան դառնանք: Սինգապուր կամ Չինաստան դառնալու համար մենք առնվազն պիտի սինգապուրցի կամ չինացի լինենք: Այդ երկրներն ուրիշ պատմություն ունեն, ուրիշ տարածաշրջանում են գտնվում, այդ երկրների ժողովրդները լրիվ այլ մտածելակերպ  ունեն:

Բացի այդ, չաղաղակենք, որ մեր երկրում «կաշառակերությունը անասելի չափերի է հասնում»: Մինչ օրս գիտությունը այնպիսի մեխանիզմ չի ստեղծել, որ ի զորու լինի չափել կաշառակերության աստիճանը: Եվ որտեղի՞ց գիտենք, թե անաասելի, կոնկրետ անասելի չափերի է հասել (կարծես մինչ այս կաշառակերության մակարդակը ցածր էր, իսկ հիմա այն անասելի չափերի է հասել): Նույն ամերկյան  ոչ կառավարական «Transparency International» կազմակերպությունը, որը նաև զբաղվում է տարբեր եկրներում կոռուպցիայի չափի ուսումնասիրմամբ, չի կարող լուրջ չափորոշիչ լինել: Իրականում կարելի է չափել տվյալ երկրնեում ապրող ժողովրդի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ (ինչը անում է «Transparency International»-ը), բայց ոչ ավելին: 

Ես կարևորում եմ քաղաքացիական հասարակության, ընդդիմության դերը Հայաստանում: Եվ վստահ եմ, որ վաղը ավելի լավ կլինի, քան այսօր: Համոզվելու համար հարկավոր է երբեմն ետ նայել: 

Մեկնաբանություններ (2)

parz hay mard
Հարգարժան Տիար Հայկ Ղազարյան, շատ խելացի, ամփոփ և արժեքավոր հոդված եք գրել։ Հաճելի է այսպիսի պարզ, տրամաբանական ու իմաստալից հոդված կարդլը։ Կեցցե՛ք։ Մենք նաև պետք է սովորենք մադկանց գնահատել և մադկանց բարի գործերն արժեվորել։ Մաղթում եմ ձեզ էլ ավելի իմասություն։
հայ
Միջին վիճակագրական հայը քանի դեռ պաշոն չունի, հայհոյում ու ամեն ինչի համար մեղադրում է պաշտոն ունեցողներին, բայց այդ ընթացքում չի դադարում պաշտոն ձեռք գցելու միջոց ու ծանոթ փնտրել, հետն էլ մոտ-մոտ անել ընդդիմադիրներին, մեկ էլ տեսար իշխանության եկան, ու իրեն էլ մի բան հասավ. իսկ երբ ձեռք է բերում երանելի պաշտոնը, սկսում է հայհոյել այն չունեցողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter