HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենիա Մարիոթ հյուրանոցում հայտարարվում է Սուրբ ծննդյան սկիզբը

Արմենիա Մարիոթ հյուրանոցում հայտարարվում է Սուրբ Ծննդյան սկիզբը` ամանորյա տոնածառի զարդարման բարեգործական միջոցառմամբ:

Արմենիա Մարիոթհյուրանոցը «Օրրան», «Աստղիկ», «Սոսմանկականգյուղ» հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպեցին ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար:

Նոյեմբերի 30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցը հյուրընկալեց մոտ 50 երեխա վերը նշված 3 հասարակական կազմակերպություններից և կազմակերպեց ամանորյա տոնածառի զարդարումը: Սկսած ժամը 15:30-ից`  երեխաները հավաքվեցին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արմենիա Բրասերի ռեստորանում` պատրաստելու թխվածքներ և քաղցրավենիքներ, որից հետո երգեցին Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր: Այս հետաքրքիր ներկայացումից հետո բոլոր երեխաները հավաքվեցին տոնածառի շուրջը երազանք պահելու, տոնածառը զարդարելու և հույսի մի նոր շունչ արթնացնելու իրենց սրտերում:

Այս համատեղ նախաձեռնությունը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ է: Այն նպատակ ունի նաև բարձրացնելու հասրակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-ներին կատարվող հանրային նվիրատվությունները խթանելուհամար:

Միջոցառումը կրելու է շարունակական և աճող բնույթ:

Այս տարի միջոցառումը ավելի մեծ, լուսավոր և ջերմ էր շնորհիվ 3 Հկ-ների և 3 մարզերից ժամանած 50 երեխաների ստեղծած մթնոլորտի, որտեղ գլխավոր երջանկությունը երեխաների աչքերում հույս ու ամանորյա հրաշք տեսնելն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter