HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը կենսագրություն չունի՞

Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների շուրջ ծագած  աղմկահարույց գործերն այնքան են շեղել ԲՀԿ խմբակցությանը, որ նույնիսկ իրենց պատգամավորների մասին են մոռացել:

Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը հրաժարվեց մանդատից, նրա տեղը զբաղեցրեց Մուշեղ Պետոյանը: Նա արդեն մեկ ամիս է՝ պատգամավոր է, սակայն Ազգային ժողովի կայքէջում նրա մասին որեւէ կենսագրական տվյալ չկա: Միայն գրված է, որ նոյեմբերի 3-ից ԲՀԿ խմբակցության անդամ է:

Ազգային ժողովից տեղեկացրին, որ Մուշեղ Պետոյանն իր կենսագրական տվյալները չի ներկայացրել համապատասխան բաժին:

Կենսագրական տվյալների բացակայության պայմաններում լրագրողները Մուշեղ Պետոյանի մասին ընդամենը մեկ բան գիտեն: 131 պատգամավորից նա էր այն «խիզախը», ով Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին՝ բյուջեի քննարկման ժամանակ, միայնակ էր մնացել դահլիճում, իսկ Էկոնոմիկայի նախարարն այդ պատճառով նրան պատվի արժանացրեց՝ դիմելով «հարգելի պատգամավորներ» արտահայտությամբ:

Մեկնաբանություններ (3)

Սիփան
Մուշոյիս ցավը տանիմ: Ախպեր ունիմ աշխարհը չունի.......
Edgar
kargin txaya halala krech du arjani es Musho axper menq qo het enq ..................................
Vardan
Halala es txun, vonc el dimacela...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter