
Պրակտիկա «Հետք»-ում
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է տաղանդավոր երիտասարդ լրագրողների Միջին Ասիայի երկրներից (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան), որոնք ցանկանում են հետաքննական լրագրության հմտություններ ձեռք բերել:
Պրակտիկայի տեւողությունը 2 շաբաթ է, որը կանցնի «Հետքի» խմբագրությունում՝ Երեւանում: Ապա «Հետքի» անձնակազմից ընտրված մենտորը 6 ամսվա ընթացքում կշարունակի օնլայն աշխատել պրակտիկանտի հետ: Պրակտիկայի արդյունքում ակնկալվում է հետաքննական նյութի հրապարակում պրակտիկանտի սեփական երկրի լրատվամիջոցներից մեկում: Լրագրողի անվտանգության որեւէ ռիսկի առկայության պարագայում նյութը կհրապարակվի «Հետքում»:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հոգում է պրակտիկանտի ճանապարհի (օդանավի տոմս, տեղաշարժ Երեւանում) եւ կեցության ծախսերը (բնակարան, սնունդ):
Թեկնածուները պետք է [email protected] էլ. հասցեին ուղարկեն.
- Ինքնակենսագրական (CV)
- Հետաքրքրվածության նամակ (1 էջ)
- Իրենց հրապարակած երեք նյութի նմուշ (կամ դրանց հղումները):
Հետաքրքրվածության նամակում ապագա հետաքննական նյութի թեմայի առաջարկը կդիտվի որպես առավելություն: Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացությունը պարտադիր է:
Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 7-ն է: Արդյունքների մասին կհայտարարվի փետրվարի 14-ին: Խմբագրությունը պատրաստ է ընդունել 2 պրակտիկանտի: Առաջին պրակտիկան կկազմակերպվի փետրվարի 26-ից մարտի 11-ը, երկրորդը՝ մայիսին (ճշգրիտ ժամկետը կհամաձայնեցվի ընտրված թեկնածուի հետ): Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել