HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը բացում է աշխատանքային տոնավաճառը

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոհն Հեֆերնը բացման խոսքով հանդես եկավ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կայացած աշխատանքային տոնավաճառում: Տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ օգնելու ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին ընտրել պոտենցիալ գործատուների: 

Դեսպան Հեֆերնը ողջունեց աշխատանք փնտրողներին, ինչպես նաև 30 ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք փնտրում են որակավորված դիմորդներ աշխատանքի և պրակտիկայի համար: Մասնակից ընկերությունների թվում էին Ամերիա բանկը, Օրանժ Արմենիա, Աշտարակ կաթ, ԱրմՆյուզ ընկերությունները, Կենտրոնական բանկը, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Կոնգրես հյուրանոցը, Նաիրի ապահովագրական ընկերությունը: 

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին և գործում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ասոցիացիան ԱՄՆ կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերի հայ շրաջանավարտների ցանց է: Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter