HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՕՖ-ը դրամաշնորհներ է հանձնել հայաստանցի գիտնականներին

30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ են ստացել Հայ օգնության ֆոնդից` կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՕՖ-ը:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 211 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 30-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 16-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 17-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

«Մեր դրամաշնորհները ստացած գիտնականները տարեկան 2-3 գիտական հոդվածներ են հրապարակում միջազգային բարձր համբավ ունեցող ամսագրերում։ Հայաստանում գիտական մտքի պակաս չկա, պետք է միայն ավելի շատ ուղիներ գտնել նրանց աջակցելու եւ կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների արդյունքներն օգտագործելու երկրի տնտեսության զարգացման համար»,- դրամաշնորհների հանձնման արարողությանն ասել է ՀՕՖ-ի կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter