HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավանությանն են արժանացել ԼՂՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ Բակո Սահակյանի նախագահությամբ:

Նիստում գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակախնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրան ենթակա գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա և ուղղված է կառավարության գործունեության 2015-2017 թվականների ծրագրի իրագործմանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ 89 միջոցառումների ընդգրկումը տարեկան ծրագրում պայմանավորված է իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, արդի իրավիճակներով առաջադրված խնդիրների կատարման և մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Միջոցառումների հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաև տնտեսության ու բնապահպանությանոլորտների ընթացիկ խնդիրների իրագործում:

Գործադիր մարմնի 2017 թվականի գերակա խնդիրներով սահմանվել են կառավարման համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկտարում իրականացման համար նախատեսված՝ կառավարության գերակայությունների իրագործմանն ուղղված խնդիրներն ու դրանց լուծմանուղիները:

Կառավարությունը հաստատել է ԱՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Այն մշակվել է՝ հաշվի առնելով նախագահի տված հանձնարարականները, կառավարության գործունեության ծրագրով քաղաքաշինությանբնագավառում սահմանված խնդիրները, ինչպես նաև 2017-2019թթ. ԼՂՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները և Ազգային ժողովումներկայացված քաղաքական կուսակցությունների առաջարկությունները:

ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալծախսերը կազմում են 11 մլրդ 700 մլն դրամ, նախորդ տարվա 11 մլրդ 660 մլն դրամի դիմաց: Այն կազմում է 2017թ. պետական բյուջեի 12.4 տոկոսը:

Ծրագրի գերակա ուղղություններից է բնակարանաշինությունը, որն իր մեջ ընդգրկում է բազմազավակ, զոհած ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրների ապահովման ենթածրագրերը: Բնակարանաշինության ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 1 մլրդ 602 մլնդրամի շինարարական աշխատանքներ, որոնք կուղղվեն փոխանցվող և վերանորոգվող օբյեկտների ավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների կառուցման աշխատանքների սկսմանը:

Հանրապետության հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրով նախատեսվում է կրթության ոլորտին ուղղել ավելի քան 717 մլն դրամ:

Մշակույթի բնագավառում կիրականացվեն  մոտ 22 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես, ավարտին կհասցվի Ասկերան քաղաքի արվեստիդպրոցի շենքի վերակառուցումը:

Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 2 մլրդ 238 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես,ԼՂՀ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված է 100 մլն դրամ, Ստեփանակերտ–Գորիս ավտոմայրուղու պահպանման և շահագործման համար՝ 144 մլն դրամ, իսկ ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման և վերակառուցման նպատակով կհատկացվի 270 մլն դրամ: 300 մլն դրամ կուղղվի ԼՂՀ բնակավայրերում փողոցների և գյուղերի գյուղամիջյան ճանապարհների սալապատմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացվելու է ավելի քան 1 մլրդ 727 մլն դրամ,որը կուղղվի հիմնականում կրթության համակարգի շենքերի բարելավմանը, հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցմանը:

Պաշտպանության բանակի առաջնագծում դիրքերի կահավորման և հողային աշխատանքների իրականացման նպատակով ևս լրացուցիչ գումար էնախատեսված՝ 1 մլրդ 500 մլն դրամ:

Ջրամատակարարման ծրագրով նախատեսվում է ավելի քան 806 մլն դրամի սահմաններում աշխատանքներ իրականացնել 17 համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ:

Կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2017-2019թթ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրով սահմանված են ժողովրդագրական քաղաքականության հիմնական խնդիրները և ուղղությունները՝մասնավորապես, ծնունդների աճի ապահովում, մանկամահացության ցուցանիշի բարելավում, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցությանտրամադրում, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մոնիթորինգի իրականացում և գնահատում, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության սեռատարիքային կառուցվածքի աստիճանական բարելավում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններումխնամվող երեխաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում և այլն:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015-2016 թվականներին հանրապետությունում արձանագրված հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ նախարարի ներկայացման՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է 2471 ծնունդ, որը 2015 թվականի համեմատ (2582) նվազել է 111-ով: Մահացածների թվաքանակը 2016 թվականինկազմել է 1222՝ 2015 թվականի (1290) համեմատ նվազելով 68-ով:

Բնակելի տներ հատկացնելու նպատակով 2016 թվականին հաշվառման է վերցվել 6 ևավելի անչափահաս երեխաներ ունեցող 40 ընտանիք, որը 2015 թվականի համեմատ աճել է 23-ով (17 ընտանիք): Երիտասարդ ընտանիքներիբնակարանային խնդիրների լուծման նպատակով հանրապետությունում իրականացվող պետական ֆինանսական աջակցության ծրագրերից 2015-2016թվականներին օգտվել են 120 շահառուներ, որից 68-ը՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ ձեռք բերելու, իսկ 52-ը՝ գյուղական վայրերումբնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու համար տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունից:

Հաշվի առնելով 2016 թվականին արձանագրված ժողովրդագրական ցուցանիշները՝ 2017-2019 թվականների պետական ծրագրով շարունակվելու ենիրականացվել ծնելիության խթանմանը, ընտանիքի պաշտպանությանը, մահացության մակարդակի նվազեցմանը, բնակչության առողջությանպահպանմանը և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող՝ նախորդ տարիներին իրականացված բոլոր ծրագրերը:

Իր եզրափակիչ ելույթում նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

Միաժամանակ, նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ հանրապետության  ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:

«Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter