Սուրեն Կարայանը Մոսկվայում համագործակցության փաստաթղթեր է ստորագրել
Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։
Ինչպես հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը, այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։ Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` ՀՀ և ՌԴ արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։
Նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել