Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են Նաստաք Օէմէքս Արմենիայում
2017թ.-ի հունվարի 25-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Նասդաք Օէմէքս Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին տեղեկացնում է Նասդաք Օէմէքս Արմենիան:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.75% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB22ER1) բորսայում կշրջանառվեն AMRBB2 բորսայական հապավմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:
լուսանկարը` arka.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել