HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարողները շուրջ 10 տարի չեն կատարել դատական ակտը

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը և նրա տեղակալ Գ. Հովհաննիսյանը չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները` շուրջ 10 տարի անտեսելով ապօրինի կառուցված  կախովի պատշգամբն ապամոնտաժելու վերաբերյալ դատարանի վճիռը:

Կատարված քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը դեռևս 04.12.2006թ.-ին ստացված կատարողական թերթիկի հիման վրա պետք է ապամոնտաժեր Իրա Հակոբյանի կողմից Երևանի Լեոյի փողոցի 37 հասցեում ապօրինի կառուցված կախովի պատշգամբը: Չնայած նշված պահանջը պետք է կատարվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, սակայն Գ. Հովհաննիսյանը տարբեր պատճառաբանություններով շուրջ 10 տարի խուսափել և չի ապամոնտաժել ապօրինի կառուցված պատշգամբը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել քաղաքացի Մ. Գասպարյանի իրավունքներին և օրինական շահերին: Վերջինս հարկադիր կատարողի անգործության հետևանքով զրկվել է իրեն պատկանող ավտոտնակն օգտագործելու հնարավորությունից, ավելին` տարիներ շարունակ անպատասխան են մնացել այդ կապակցությամբ նրա կողմից տարբեր իրավասու մարմիններ ուղարկված բազմաթիվ դիմում-բողոքները: Ի վերջո, քաղաքացին որոշել է դեպքի վերաբերյալ հաղորդում տալ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ էլ  հիշյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Գործով իրականացված նախաքննության ժամանակ նաև բացահայտվել է, որ ի իր ծառայողական պարտականությունները չի կատարել ոչ միայն ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի  պետի տեղակալը, այլ նաև նույն բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը, ով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթով սահմանված երկամսյա ժամկետում դատական վճիռը կատարելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել և միջոցներ չի ձեռնարկել նրա անգործությունը վերացնելու ուղղությամբ:

«Այսպիսով,  2006–2015թթ.-ի ընթացքում  ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաները շարունակ ձգձգել և չեն ապամոնտաժել ապօրինի կառույցը` էական վնաս պատճառելով նաև պետության օրինական շահերին, ինչի հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, իսկ դատական ակտի պահանջներն այդպես էլ մնացել են անկատար»,- գրված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

Կատարած հանցավոր արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Ա. Մարտիրոսյանին և Գ. Հովհաննիսյանին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ (1)

ԽԱՉԱՏՈՒՐ
մեր օրիանական ուժի մեջ մտած դատական ակտը նույնպես 10 տարի չի կատարում դահկ ծառայությունը,իսկ հատուկ քննչական ծառայությունը մեր դեպքում դիտավորություն չի տեսնում,հատուկ քննական ծառայության որոշումը բողոքարկեել ենք դատական կարգով և հախթել,այժմ ՀՀ դատախազությունը Վերաքննիչ բողոք է տարել,ավելին հունվարին Եվրոպական դատարանի որոշում ենք ստացել որով գտել են,որ մեր իրավունքը խախտվել է,սակայն մինչ այց պահը մեր իրավունքները չեն վերականգնվել չնայած Եվրոպական դատարանի դատական ակտը կատարելու համար սահմանված է եռամսյա ժամկետ........................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter